Քաղաքական 14:43 19/12/2022 Հայաստան

Քննարկում. Հայ-ռուսական հարաբերություններն ունեն խնդիրներ, բայց...

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական դաշնակիցն է և նրա ներկայությունը Հայաստանում երաշխավորում է երկրի անվտանգությունն ու կայունությունը: Հիմնականում այս տեսակետն էին արտահայտում փորձագետներն ու քաղաքագետները «Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը․ իրողություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: 

«Հայաստանի տնտեսությունը լրջորեն կողմնորոշված է դեպի ԵԱՏՄ շուկաներ, որովհետև միայն ԵԱՏՄ շուկաներն են երաշխավորում պատրաստի արտադրանքի ավելացման և սպառման հնարավորություն»,- հայտարարել է քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:

Նա նշել՝ տարիներ առաջ Հայաստանն իր հայացքն ուղղել է դեպի Ռուսաստան ու չի սխալվել, որովհետև ՌԴ շուկան վերջին երեք տարում գնում է հեշտությամբ Հայաստանից գնացող ամբողջ պատրաստի ապրանքը։

Գնահատելով ՌԴ հետ ռազմաքաղաքական հարաբերությունները, Սաֆարյանը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ամենասերտ ռազմաքաղաքական դաշնակիցներն են։

«Այո, ունենք երկրի ներսում բանավեճ այն հարցի շուրջ, թե արդյոք կատարում է ՌԴ-ն այն բոլոր խնդիրները, որը Հայաստանն ակնկալում է իր ռազմավարական դաշնակցից։ Մենք տեսնում ենք այդ բանավեճը ու նաև հասկանում ենք, որ դա լավ  է. միայն բանավեճում են ծնվում այն գաղափարները, որոնք հետագայում կարող են դառնալ թիրախներ, որոնք նախանշում են ուղին քաղաքական որոշումների համար: Բայց մենք արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը: Եվ արձանագրում ենք նաև այն, որ Ռուսաստանի ներկայությունը երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կայունությունը մեր հարևանների հետ հարաբերություններում»,- շեշտել է Արամ Սաֆարյանը:

Քննարկման կազմակերպիչ  «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխանցմամբ,  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել է,  այսօր Արցախի, հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պետք դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայով: Ըստ փորձագետի, այդ գործընթացներն ի ցույց են դնում գոյություն ունեցող երկու մոդել՝ վաշինգտոնյան և մոսկովյան:

Քաղտեխնոլոհի փոխանցմամբ, վաշինգտոնյան տարբերակի նպատակն այն է, որ խնդիրները զրոյանան և ռուս խաղաղապահները հեռանան, Թուրքիան էլ ցույց տա, թե, իր այդքան շատ հայտարարած քաղաքական կուրսը՝ զոր խնդիր հարևանների հետ։

«Այս ամենի հեռանկարում հարց է առաջանալու. իսկ ինչո՞ւ պետք է ռուսական բազան Հայաստանում, այն պետք է դուրս բերվի: Այս ամենն արվում է, որպեսզի ռուսական ներկայությունը տարածաշրջանում զրոյացվի: Սա է նպատակը վաշինգտոնյան կարգավորման տարբերակի։Եվ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակն այսօր տրանսֆորմացվում է այն բանավեճի, թե ռուս խաղաղապահները լավ չեն կատարում իրենց պարտականություններըև շատ ավելի արդյունավետ կլինի, եթե այնտեղ խառը կոնտինգենտ ներկայացված լինի՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մանդատով և այլն»,- ասել է նա:

Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ Ջոնի Մելիքյանն էլ նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար, հատկապես հիբրիդային պատերազմի պայմաններում, որը բավականին լուրջ կերպով ազդում է մեր տարածաշրջանի վրա։

Նրա խոսքով, հիբրիդային պատերազմի ֆոնին բավականին բարդացել են Ռուսաստանի քայլերը և քաղաքականությունը մեր տարածաշրանում, բայց թյուր է այն կարծիքը, թե Մոսկվայի ուշադրությունից Հայաստանը դուրս է եկել։

«Այո, Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հիմնականում ուղղված է դեպի Ուկրաինա, բոլոր ռեսուսներն ու ջանքերը՝ նույնպես, բայց չպետք է մոռանալ, որ Արցախում են գտնվում ռուս խաղաղապահները, որոնք ապահովում են հանրապետության անվտանգությունը։ Եվ, փառք Աստծո, այսօր լայնամասշտաբ պատերազմ չէ»,- ասել է Մելիքյանը:

Փորձագետն ընդգծել է՝ բոլոր ուժային կենտրոններն ունեն իրենց շահերը մեր տարածաշրջանում, և դա շատ կարևոր է ֆիքսել ու ճիշտ առաջ շարժվել:

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ Ծովինար Կոստանյանն ասել է, որ  առկա իրողություններն ու Արեւմուտք-Ռուսաստան սուր հակամարտությունն ուղղակիորեն ազդեցությունն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Ըստ նրա, այս ամենում առաջնահերթ ու կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, և արտաքին քաղաքական հստակ կուրսը, քանի որ առաջացող սպառնալիքներին ու մարտահրավերներին Հայաստանը պետք է կարողանա դիմակայել.

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ինչպես նաև անվտանգության երաշխավորը։ Ներկա իրողություններն էլ ավելի են ստիպում վերաիմաստավորել հայ-ռուսական հարաբերությունները և հասկանալ, թե ինչպես պետք է ապագայում էլ ավելի զարգացնենք դրանք, քանզի հենց այդ հարաբերություններից է կախված մեր երկրի անվտանգությունը», - հավելել էԿոստանյանը։  

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպել է «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը, դրան մասնակցել են շուրջ չորս տասնյակ ուսանողներ հայաստանյան բուհերից, ինչպես նաև փորձագետներ:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. Փաշինյանը՝ համընդհանուր հայտարարագրման մասին
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}