Կոչ ենք անում միջազգային հանրությանը վճռական ուղերձ հղել Ադրբեջանին․ Հունահայկական բարեկամության ընկերակցություն
Հունահայկական բարեկամության ընկերակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Նոր մարտահրավերներ Ադրբեջանից. Փակ է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ միջանցքը
Հունահայկական բարեկամության ընկերակցությունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հետ կապող Լաչինի հումանիտար միջանցքի փակման կապակցությամբ, որի հետևանքով Արցախի բնակիչները հայտնվել են շրջափակման մեջ, ինչպես նաև խափանվել է մատակարարումների ուղին։
Ընկերակցությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքի գործունեության վերականգնմանը՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը վճռական ուղերձ հղել Ադրբեջանին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին հավատարմություն ցուցաբերելու փոխարեն, այն է՝ միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու պարտավորությունը, անընդհատ սադրանքների նոր ձևեր է մշակում՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը խաթարելու և տեղի բնակչությանը իրենց հայրական տներից աստիճանաբար վտարելու նպատակով։
Ակնհայտ է, որ այդ ուղերձը չի կարող լինել այլ ոչինչ, քան լուրջ պատժամիջոցների փաթեթ, որպեսզի վերջապես ընկալելի լինի, որ միջազգային հանրությունը պահանջում է պատասխանատու դիրքորոշում, այլ ոչ թե լարվածության ու ճգնաժամի հրահրում, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմական արկածախնդրությունների»։
Հարակից հրապարակումներ`
- Դավաճանությունն ինչպե՞ս է էլ լինում․ Շարմազանով
- Կոնգրեսականներն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հարցով դիմել են Բայդենին
- Հռոմի պապ. Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
- Կլաար. ԵՄ առաքելությունը Լաչինի միջանցք մուտք չի գործել
- Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի՝ USAID ղեկավար Սամանտա Փաուեր
- ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան