ՆԱՍԱ-ն հրապարակել է առանց էլեկտրականության մնացած Ուկրաինայի տիեզերական լուսանկարը
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը կիրակի հրապարակել է Երկրի արբանյակային լուսանկարը, որտեղ կարելի է տեսնել Ուկրաինայում լույսի բացակայությունը դեկտեմբերի 16-ին ռուսական հարվածներից հետո:
Լուսանկարը թվագրված է դեկտեմբերի 17-ին, Այն ցույց է տալիս, որ Ուկրաինան մնում է լիակատար մթության մեջ, շուրջը կարելի է տեսնել հարևան երկրների քաղաքների և ենթակառուցվածքների լուսավոր կետերը։
Ընդ որում, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության լուսանկարում հստակ երևում է, որ նոյեմբերի համեմատ Ուկրաինայի տարածքում ավելի քիչ լուսավոր օբյեկտներ կան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան