Թուրքերն ու ադրբեջանցիները հանդիպում կունենան Հյուսիսային Կիպրոսում
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության տեղեկացմամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) իշխող կուսակցությունները վերջինիս մայրաքաղաք Նիկոսիայում հանդիպում են ունենալու։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքական պատվիրակությունը ղեկավարելու է ԱԶԿ-ի փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, Ադրբեջանի պատվիրակությունը՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բոդագովը, իսկ ՀԿԹՀ-ի պատվիրակությունը՝ վարչապետ և միաժամանակ «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ Ունալ Ուսթելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան