Մեր տեսակետն այն է, որ մարդկանց, հումանիտար բեռների ազատ տեղաշարժի հնարավորություն տրվի. Զաս
«Այն առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Ղարաբաղում, շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար, այն դժվար է գերագնահատել»,-տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Այդ կերպ արձագանքեց գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կազմակերպությունում դիտարկվո՞ւմ են Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքների և ագրեսիվ պահվածքի դեպքերը:
«Մենք մեր համար արձանագրում ենք այն ոչ սովորական իրավիճակը, որոնց պայմաններում իրականացվում են այդ խնդիրները, այդ թվում նաև իրավիճակի սրումը, որն այսօր այնտեղ կա, նաև՝ Բերձորի միջանցքի փակումը: Իհարկե, մեր տեսակետն այն է, որ մարդկանց, հումանիտար բեռների ազատ տեղաշարժի հնարավորություն տրվի, որպեսզի չբարդացվեն այնտեղ ապրող սովորական մարդկանց վիճակը, առավել ևս հումանիտար աղետի հանգեցնեն»,-հայտարարեց Զասը և հավելեց. «Նրանց դերը շատ մեծ է, և բոլորը պետք է շահագրգռված լինեն և օգնեն այդ խաղաղապահ առաքելության իրականացմանը»:
Մինչ այդ, պատասխանելով մեկ այլ հարցին՝ Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանին տրամադրվելիք ՀԱՊԿ օգնության փաթեթում ներառված է նաև ըստ հայտի ռազմատեխնիկական աջակցությունը, ինչը չի նշանակում, որ Հայաստանի կողմից օգնության որոշման ստորագրման հաջորդ օրը զենք տեղափոխող ինքնաթիռները վայրէջք կկատարեն Հայաստանում, այլ դրանով հայտեր կուղարկվեին երկրների ՊՆ-ներին, որոնք կդիտարկեին ներքին գներով պահանջվող սպառազինության տրամադրման հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Օգնության փաթեթի կետերից մեկը Հայաստան ՀԱՊԿ առաքելության ուղարկումն է.Ստանիսլավ Զաս
- Ակնկալում եմ, որ համապատասխան լրամշակումից հետո մենք կհանգենք փաստաթղթերի ընդունմանը. Զասը՝ Հայաստանին օգնության մասին
- Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
- Ըստ Իրանի՝ կարևոր է, որ ՀԱՊԿ-ը ճիշտ որոշումներ կայացնի՝ ի պատասխան ԱՄՆ հիբրիդային պատերազմների
- Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիր ներխուժման դեպքում Մինսկը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ-ին
- Զատուլին. Փաշինյանը ՀԱՊԿ-ից ուզում է «ամեն ինչ, կամ ոչինչ»
- Հույս ունեմ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ կիրականանան. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան