Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը գրում է.
«Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը. Գարեգին Երկրորդ
- Այս իրավիճակում երկու սցենար կա. Ռուբեն Վարդանյան
- Որևէ բան չի փոխվել, մենք բլոկադայի մեջ ենք. Ռուբեն Վարդանյան
- Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել
- Շրջափակման հինգ օրերին Արցախում 13 ծնունդ է գրանցվել
- Ճանապարհի փակ լինելու պատճառով Ս. Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը հնարավոր չէ տանել Արցախ
- Դե, մի լռեք, գործեք, ով կարող է ազդել դրա վրա. Սաթի Սպիվակովան՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
- Արտակ Բեգլարյան. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը փակ են, ինչպես փակ է Արցախի մուտքը