Իլոն Մասկը հարցում է սկսել՝ արդյոք պետք է հեռանա Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից
Ձեռնարկատեր Իլոն Մասկը կիրակի Twitter-ում հարցում է անցկացրել՝ խնդրելով սոցցանցի օգտատերերին կողմ կամ դեմ քվեարկել համանուն ընկերության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արդյոք պետք է հրաժարվեմ Twitter-ի ղեկավարի պաշտոնից։ Ես առաջնորդվելու եմ այս քվեարկության արդյունքներով»,- գրել է նա։
Հարցմանը, որը կտևի 12 ժամ, արդեն մասնակցել է 1,32 մլն օգտատեր։ Այժմ քվեարկածների 53%-ը կարծում է, որ Մասկը պետք է հեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից։
Հոկտեմբերի վերջին Մասկը վերջապես փակեց Twitter-ը ձեռք բերելու 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը։ Twitter-ը գնելուց անմիջապես հետո Մասկը հեռացրել է ընկերության ղեկավարության մի քանի անդամների, այդ թվում՝ գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին։ Ինչպես հետևում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) տվյալների բազայում տեղադրված փաստաթղթերից, Մասկը ցրել է տնօրենների խորհուրդը և դարձել ընկերության միանձնյա ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան