Ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի ներկայացուցիչ, ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում։
Գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը և հռչակվելով չեմպիոն։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Վարդանյանին ուղեկցում է Հայաստանի ազգային Պարալիմպիկ Կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը։ Նրա մարզիչը Արտակ Ներսիսյանն է։
Աշխարհի գավաթի խաղարկությանը 40 երկրի 243 մարզիկ է մասնակցում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին