Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդ է տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից մեկ բուժառու այսօր տեղափոխվել է Հայաստան։ Լուրը Panorama.am-ին հաղորդեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք գրասենյակ ունենք Լեռնային Ղարաբաղում, ինչը նշանակում է, որ մենք ամենօրյա ռեժիմով կապի մեջ ենք տեղի կառույցների հետ, ըստ կարիքների կարողանում ենք նախատեսել որևէ նմանատիպ գործողություններ։ Մենք չենք որոշում ով է տեղափոխվելու, ինչպես, բայց իրենց հետ կապ հաստատելով՝ մշտապես պատրաստակամ ենք մեր մարդասիրական միջնորդությունը գործարկելու, ինչպես այս դեպքում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Պրոֆեսոր. Կարմիր խաչն այսօր պետք է գա ու ջեռուցումից, դեղորայքից զրկված երեխաներին օգնություն հասցնի
- Ադրբեջանը սպանում է հիվանդներին, որոնք ունեն դեղորայքի կարիք. Բժիշկների ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Հայկական բժշկական ասոցիացիան միանում է հանուն Արցախի ակցիային
- Բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները կբավականացնեն մի քանի օր. Արցախի ՄԻՊ
- Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ. ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան