Մակրոն. Ես այնքան տխուր էի, որքան Մբապեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ԱԱ-2022-ի եզրափակչում ազգային հավաքականի կրած պարտությունը։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնություն-2022-ի չեմպիոն է հռչակվել Արգենտինայի հավաքականը։
«Առաջին խաղակեսի վերջում մենք շատ հետ էինք: Բայց նման բաներ նախկինում էլ են եղել, թեև դրանք հազվադեպ են: Մենք մեծ դժվարությամբ կարողացանք հավասարեցնել հաշիվը: Մբապեն ինչ-որ անհավանական բան արեց, թեև սա ամբողջ թիմի արժանիքն է:
Ես անսահման հավատ ունեի մեր թիմի նկատմամբ։ Լրացուցիչ ժամանակում կարողացանք ևս մեկ հրաշք գործել»,- ասել է նա՝ հավելելով, որ հաղթելու հնարավորություն կար։
«Մբապեն հիանալի ֆուտբոլիստ է, բայց նա ընդամենը 24 տարեկան է։ Ես նրան հիշեցրի դրա մասին։ Նա դարձավ այս առաջնության լավագույն ռմբարկուն, դուրս եկավ եզրափակիչ, հաղթել է աշխարհի նախորդ առաջնությունում։ Ես նույնքան տխուր էի, որքան նա»,- Մակրոնի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում ելույթները շարունակելու մտադրության մասին
- Արգենտինան դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն
- ԱԱ-2022 եզրափակիչ. Ֆրանսիա-Արգենտինա՝ այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին