Պետք է պահանջատեր լինենք, որ կառավարությունը ձեռքերը չլվանա Արցախից. ուսանողները երթով շարժվում են դեպի Կառավարություն
Ուսանողներն վերկսկսել են բողոքի ակցիաները՝ ի աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախի։ Նրանք այսօր Երևանի պետական համալսարանի շենքի մոտից բողոքի երթով շարժվում են դեպի Կառավարության շենք:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլելտի ուսանող Աննա Դարբինյանը նշեց, որ պահանջագիր են ներկայացնել կառավարությանը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Նրա խոսքով՝ վերջին օրերին նման պահանջագրեր ներկայացրել են մի շարք միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների։
«Ելնելով այն հանգամանքից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրողներից մեկը ՀՀ-ն է, իսկ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ուստի մենք պետք է պահանջատեր լինենք, որ կառավարությունը ձեռքերը չլվանա Արցախից։ Պահանջագրի մյուս կետերի համաձայն՝ Հայաստանը պետք է իր հերթին պահանջագիր ներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՌԴ-ին», - նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին