Դավաճանությունն ինչպե՞ս է էլ լինում․ Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Դավաճանությունն ինչպե՞ս է էլ լինում։
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պնդում է,որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պատրաստ էր տրամադրել ռազմատեխնիկական օգնություն,բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց։
Հասկանում եք ի՞նչ է կատարվում։
Մի կողմից ՝Նիկոլն ու նիկոլականները խոսում են զենք չունենալու մասին,իսկ մյուս կողմից՝ հրաժարվում են ՀԱՊԿ-ից անվճար ու ներքին գներով զինամթերք ստանալու օժանդակությունից։
Եթե սա չէ՞ դավաճանությունը պետական ու ազգային շահի նկատմամբ,բա էլ ո՞րն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին