Արտակ Բեգլարյանը միջազգային հանրության գործողությունները գնահատում է բացասական
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 14-ից նստացույց է անում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, միջազգային հանրության կողմից մինչ այժմ հնչեցրած հայտարարությունները, արձագանքները գնահատում է՝ որոշները դրական, որոշները մասնակի դրական, բայց ընդհանուր առմամբ արդյունքը, արդյունավետությունը բացասական։
«Անկախ նրանից, թե ինչ է ասվում, ինչ է հայտարարվում, ակնհայտ է, որ դա չի ազդում Ադրբեջանի վարքի վրա: Եվ Ադրբեջանն արդեն 8-րդ օրն է, շարունակում է Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակումը, կոլեկտիվ պատանդառությունը, կոլեկտիվ պատիժը: Այդ տեսանկյունից միջազգային հանրության գործողությունները գնահատում եմ բացասական»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Բեգլարյանը հայտնեց, որ արդեն գործընթացներ են մեկնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. «Հայտարարվեց, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ այլ հարցերի շարքում նաև փակ ձևաչափով քննարկվել է Արցախի, հատկապես, ճանապարհի հարցը: Մենք ակնկալում ենք, պահանջում ենք, որքան հասկանում եմ, Հայաստանի ԱԳՆ-ն էլ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, որ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ կարգով, բաց ձևաչափով մանրամասն այս հարցը քննարկվի, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն էլ, խորհրդի անդամներն էլ հստակ դիրքորոշումներ հայտնեն: Սա կարևոր ձևաչափերից մեկն է, որով հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»։
Բայց, ըստ Արցախի պետնախարարի խորհրդականի, ավելի էականը գործնական քայլերն են, այսինքն՝ հնարավոր պատասխանատվության միջոցների կիրառումը Ադրբեջանի, Ադրբեջանի իշխանությունների հանդեպ:
«Առանց հստակ պատժամիջոցների, պատասխանատվության միջոցների, ես համոզված եմ, որ ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու: Եվ այդ անպատժելիությունն անընդհատ նոր հանցագործություններ է ծնելու»,-ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ հավանականությունը շատ բարձր չի համարում, բայց անհնար էլ չի համարում, որ, եթե ոչ կոլեկտիվ միջազգային հանրությունը, ապա գոնե կոնկրետ երկրներ կարող են պատժամիջոցներ կամ առնվազն պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնել, որը կարող է որոշակի զսպող հանգամանք լինել:
«Սակայն ցավալի է, որ այդ ֆոնին, երբ պատժամիջոցներ են անհրաժեշտ, դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ալիևի հետ ստորագրվում է էներգետիկ՝ տվյալ դեպքում էլեկտրամատակարարման համաձայնագիրը, որը շատ խոշոր, միլիարդների ծրագիր է, ներկա է լինում նաև Եվրահանձնաժողովի նախագահը։ Նա շրջափակման ֆոնին գնում և Ալիևի հետ համաձայնագիր է ստորագրում և ողջունում Ալիևին։ Սա արդեն ցավալի է»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Բրյուսելը պատվում է Ալիևին հենց այն նույն օրերին, երբ Ալիևի ուղիղ ցուցումով Արցախում ստեղծվում է հումանիտար աղետ
- ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր կքննարկվի Արցախի հարցը, ինչն արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում. Բեգլարյան
- ՄԱԿ-ի բոլոր մարմինները պետք է իրենց պարտավորությունները պատշաճորեն կատարեն․ Բեգլարյան
- Պատասխանն այն էր,որ իրենք այստեղ նման որոշումներ չեն կայացնում, լիազորված չեն․ Արտակ Բեգլարյանը՝ Վայգանդի հետ հանդիպման մասին
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար շատ հստակ կարմիր գիծ է. Բեգլարյան
- Հստակ լինի, որ Ադրբեջանն այսուհետ բարձր գին է վճարելու նմանատիպ ցեղասպանական ակտեր կատարելու համար. Բեգլարյան
- Արա Ղազարյան. Եթե նույնիսկ ՄԻԵԴ-ը վարույթը կարճի, միևնույն է, այն զսպող ազդեցություն ունի
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան