Ադրբեջանցիներն ինչ-որ բան ակնկալում, պահանջում են, որ փակ են պահում ճանապարհը. Բեգլարյան
«Ճանապարհը բացելու համար հստակ է, որ Ադրբեջանի կողմից նախապայմաններն առկա են, եթե չլինեին, վաղուց բացած կլինեն։ Այսինքն՝ իրենք ինչ-որ բան ակնկալում, պահանջում են, որ փակ են պահում: Թե առերևույթ, թե խորքային առումով իրենք հստակ նպատակներ ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 14-ից նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։
Նա նշեց, որ ռուսական կողմը ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատում է, միջնորդություն կա, որոշակի բանակցային գործընթաց կա, բայց կդժվարանա բովանդակության ու ձևաչափի մասին ավելի մանրամասներ ներկայացնել։ Բեգլարյանն ասաց, որ Արցախյան կողմը ներգրավվածություն ունի բանակցություններում, բոլոր երկխոսությունները տեղի են ունենում ռուսական միջնորդական ջանքերով:
Արցախի պետնախարարի խորհրդականն ընդգծեց՝ Ադրբեջանի գլխավոր, խորքային նպատակը Արցախի ժողովրդի հայրենազրկումը, ցեղասպանությունը կամ էթնիկ զտումն է, թե ինչ ժամկետներում են իրենք այդ նպատակին ձգտում հասնել, ինչ միջոցներով, ավելի շատ տակտիկական հարցեր են, բայց իրենց ռազմավարական նպատակը մեկն է։
«Մեր ռազմավարական նպատակը դրան հակառակ պետք է լինի՝ Արցախի պահպանումը որպես հայկական հայրենիք, իրավիճակի կայունացումը և երկարաժամկետ՝ Արցախի զորացումը, զարգացումը, իհարկե, Հայաստանի հետ միասին, որը թույլ կտա ժամանակի ընթացքում ձգտել հակամարտության կայուն, արդարացի, վերջնական կարգավորման՝ միջազգային հանրության աջակցությամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ութ օր շարունակ Ադրբեջանի կողմից փակ լինելու պատճառով Արցախում առաջացած խնդիրներին, նա ասաց, որ դեռ պաշարներ կան, բայց, բնականաբար, ավելի քիչ:
«Բնականաբար, շատ ավելի սուղ պայմաններ են, բայց մարդիկ սոված չեն։ Ունեն կոնկրետ տեսակի, երբեմն կենսական, երբեմն ոչ կենսական բնույթի ապրանքատեսակների կամ բացակայություն, կամ սուր սղություն: Դա վերաբերում է և պարենին, և կենցաղային տարբեր անհրաժեշտ պարագաներին, բենզինին ու դիզվառելիքին»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է
- Ռուբեն Վարդանյան. 168 ժամ է՝ բլոկադայի մեջ ենք
- Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Մանե Թանդիլյան. Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում
- Պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ․ԱՀ և ՀՀ Դատավորների միություն
- Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան