Արցախում ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է
Արցախի հիվանդանոցներում դադարեցված են բոլոր պլանային վիրահատությունները։Առավոտյան հայտնի է դարձել, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է «ԱրցախTV»-ն։
«Հիվանդը պետք է գնար ստուգման։ Նա 15 և ավելի տարի հեմոդիալիզային բուժում էր ստանում»,- ասել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Այսօր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը շտապօգնության մեքենայով ճանապարհվել է Երևան։ Հիվանդը, բուժհաստատության տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։ Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ակտիվ տարածում են այդ կադրերը, բնականաբար չեն ասի, թե ինչու է մեկ հիվանդին միանգամից մի քանի մեքենա ուղեկցում՝ Ոստիկանության, Կարմիր խաչի, խաղաղապահների: Մեկ հիվանդի տեղափոխմամբ, սակայն, Արցախի առողջապահության համակարգի խնդիրները չեն պակասել: Բազմաթիվ հիվանդներ, այդ թվում՝ երեխաներ, այսօր հնարավորություն չունեն Երևան հասնել, դեղերի մատակարարում չկա, պլանային վիրահատություններ չեն արվում:
Հարակից հրապարակումներ`
- Կոնգրեսականներն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հարցով դիմել են Բայդենին
- Հռոմի պապ. Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
- Կլաար. ԵՄ առաքելությունը Լաչինի միջանցք մուտք չի գործել
- Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի՝ USAID ղեկավար Սամանտա Փաուեր
- Եթե Լաչինում մաքսակետ դնեն, դառնալու է բանտ տանելու մի կետ.Դավիթ Բաբայան
- Այսօրվա ընթացքում հնարավոր է Լաչինի միջանցքը բացվի. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին