Աֆղանստանում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, այդ թվում՝ կանանց
Աֆղանստանի երկու նահանգներում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, այդ թվում՝ կանանց, տարբեր մեղադրանքներով, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ջաուզջան նահանգի գլխավոր դատավոր Աբդուլ Վահաբ Զահիդը հայտնել է, որ 22 դատապարտյալներ, այդ թվում երեք կանայք, ստացել են մտրակի 25-ից 39 հարված՝ գողության, ամուսնական դավաճանության և թմրանյութերի վաճառքի մեղադրանքներով: Հրապարակային պատժին ներկա էին տեղական պաշտոնյաներ, աստվածաբաններ և ցեղերի երեցներ:
Կապիսա նահանգում նույն կերպ մտրակել են յոթ տղամարդու և մեկ կնոջ։