Բելառուսը Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերն է. Պեսկով
Բելառուսը Ռուսաստանի համար թիվ մեկ դաշնակիցն է, ինտեգրման հարցում կողմերը քայլեր են ձեռնարկում, որոնք համապատասխանում են իրենց շահերին, ոչ ոք ոչ մեկին չի պարտադրում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բելառուսը Ռուսաստանի Դաշնության թիվ մեկ դաշնակիցն է և գործընկերը: Հենց Բելառուսի հետ է, որ մենք ինտեգրման առավել առաջադեմ ռեժիմ ունենք։ Ոչ ոք ոչ ոքի չի պարտադրում, բոլորն այնպիսի քայլեր են անում, որոնք լավագույնս համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին և մեր միութենական պետության շահերին», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նշվում է, որ դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Մինսկ, որտեղ կկայանան ռուս-բելառուսական բանակցությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա