Ակնկալում եմ, որ համապատասխան լրամշակումից հետո մենք կհանգենք փաստաթղթերի ընդունմանը. Զասը՝ Հայաստանին օգնության մասին
«2022 թ.-ն ՀԱՊԿ-ի և նրա առանձին պետությունների համար շատ բարդ ու ոչ սովորական ստացվեց»,-«Ռոսիա սեվոդնյա» միջազգային տեղեկատվական կենտրոնում կազմակերպած ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նա հայտարարեց, որ կազմակերպության գոյության 20 տարիները ցույց են տվել, որ ճիշտ էր կոլեկտիվ անվտանգության այս համակարգի ներդնումը:
Զասը հիշեց, որ տարին սկսվել է Ղազախստանի իրադարձություններով, որոնք շատ արագ էին զարգանում և որտեղ առաջին անգամ ներգրավվեցին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, որը համարեց ստացված և օրինակելի:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաև սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիային, որը գնահատեց՝ երկրների միջև սահմանային թեժ բախումները:
«Միայն երկու օրվա ռազմական գործողությունների հետևանքով կորուստները երկու կողմից հարյուրների հասան»,-հայտնեց Ստանիսլավ Զասը:
Նա հիշատակեց նաև տաջիկաղազախական սահմանային բախումները՝ արձանագրելով, որ այդ բախումների հետևանքով էլ տասնյակ զոհեր և վիրավորներ են եղան:
«Ընթացիկ տարում մենք ընդհարվեցինք նոր մարտահրավերների հետ, որոնք պահանջոմ են իրավիճակի գնահատման նոր մոտեցումներ և համապատասխան որոշումների ընդունման օպերատիվություն»,-ասաց Զասը և տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհուրդը 5 անգամ արտահերթ նիստ է անցկացրել, որն առաջի դեպքն է կազմակերպության ողջ պատմության ընթացքում:
Հայտարարելով, որ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի 5 արտահերթ նիստից 3-ը ՀՀ վարչապետի առաջարկությամբ է գումարվել՝ Զասն ընդգծեց կազմակերպության օպերատիվ աշխատանքը:
Նրա խոսքով՝ բախումների հենց առաջին օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպում, իսկ մեկ օր անց արդեն Երևան է ժամանել ՀԱՊԿ առաքելությունը:
«Բոլոր դեպքերում ակնկալում եմ, որ համապատասխան լրամշակումից հետո մենք կհանգենք երկու փոխադարձ լրացնող փաստաթղթերի ընդունմանը՝ «Հայաստանին օգնություն ցույց տալու վերաբերյալ» ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշումը և «ՀԱՊԿ ԱԳ Նախարարների հայտարարությունը ի աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին»»,-հայտարարեց Ստանիսլավ Զասը:
Նա հայտարարեց, որ բոլոր դեպքերում ՀԱՊԿ-ի հիմնական նպատակը մնում է անդամ պետությունների անվտանգության ապահովումն է՝ առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին:
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը
- Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը
- «Հրապարակ». ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը
- Պուտինը ԱԽ անդամներին առաջարկել է քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
- Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիր ներխուժման դեպքում Մինսկը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ-ին