Էլիբեգովա. ՀՀ անունից այդ փաստաթուղթը ստորագրողը այլևս հրաժարվում ա իր ստորագրությունից բխող պարտավորություններից
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
««Լաչինի միջանցք» չի եղել սկսած նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ 5 կմ անվտանգ գոտին չի եղել ամենասկզբից։ Մենք ստիպված ենք անցնել Շուշիի մոտով, որտեղ ինձ ու զինված թշնամուն իրարից բաժանում էին 5 մետրը, մի ճաղերով ցանցը, երեք խաղաղապահը։ Դա միջանցք չէր ու ստորագրողները դա երկու տարի գիտեին։
Փաստացի, բացի մեր կողմից մի քանի շրջան ուղղակի հանձնել ու հայաթափելը, փաստաթղթի մնացած բոլոր դրույթները 2 տարի խախտվում են։
Առավել ևս ՀՀ անունից այդ փաստաթուղթը ստորագրողը այլևս հրաժարվում ա իր ստորագրությունից բխող պարտավորություններից»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Որքան կարող եք տարածեք Արցախի ակցիաների մասին լուրերը
- Տիգրան Աբրահամյան. Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է
- Ռուբեն Վարդանյան. 168 ժամ է՝ բլոկադայի մեջ ենք