Թուրքիան նախազգուշացնում է Հունաստանին իր ԲՏԳ-ի միակողմանի հռչակման հավանականության մասին
Թուրքիան նախազգուշացրել է Հունաստանին, որ կարող է շարունակել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում իր բացառիկ տնտեսական գոտու(ԲՏԳ) սահմանների միակողմանի հռչակումը, եթե Հունաստանը դուրս չբերի իր ռազմական ուժերը Էգեյան ծովի արևելյան կղզիներից: ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին կիրակի երեկոյան հայտնել է հունական pronews.gr տեղեկատվական պորտալը։
Ըստ գործակալության՝ Առաջին անգամ Թուրքիան անուղղակի, բայց հստակ նախազգուշացրել է Հունաստանին, որ կշարունակի Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում ԲՏԳ սահմանների միակողմանի որոշումը, եթե չկատարվի նրա պահանջը՝ «վերականգնելու Լոզանի(1923) և Փարիզի (1947) պայմանագրերի օրինականությունը» և Հունաստանի զինված ուժերը դուրս չբերվեն Արևելյան Էգեյան ծովի և Դոդեկանեսի կղզիներից»: Այս նախազգուշացումն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Յենս Պլյոտների ներկայությամբ արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմը Քալինը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի դիվանագիտական բյուրոյի տնօրեն Աննա-Մարիա Բուրայի հետ հանդիպմանը։
Հանդիպումը կայացել է դեկտեմբերի 16-ին Բրյուսելում, և լրատվամիջոցներին դրա մասին հայտնի է դարձել միայն դեկտեմբերի 18-ին, քանի որ ոչ Հունաստանը, ոչ Թուրքիան պաշտոնապես չեն հայտարարել այդ մասին։
Պորտալը նշում է, որ Թուրքիան կարող է միակողմանիորեն հայտարարել իր ԲՏԳ-ի մասին, քանի որ ի հայտ է եկել նախադեպ: Եգիպտոսը միակողմանիորեն սահմանազատել է իր ԲՏԳ-ն Լիբիայի հետ Հունաստանի հետ սահմանազատման գծից արևմուտքում՝ խախտելով նման ծովային սահմաններ ստեղծելու «երկու կողմերի համաձայնության» սկզբունքը։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանը պատասխանել է Աթենքին հրթիռով հարվածելու Էրդողանի սպառնալիքին
- Հունաստանի արտգործնախարարը Տրիպոլիում հրաժարվել է խոսել իրեն դիմավորած Լիբիայի արտգործնախարարի հետ
- Թուրքիան անհանգստացած է Հունաստանի՝ Գերմանիայից 4 մլրդ եվրոյի սպառազինություն ձեռք բերելու փաստով
- Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտման