Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանական այս սուտը պետք է հերքվի
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Արցախի բլոկադայի հետևանքով այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը կարող է նաև աղետի վերածվել, հետզհետե մեծ գլխացավանք է դառնում Ադրբեջանի համար։ Եթե հետևում եք թշնամու մամուլի հրապարակում, ապա վստահ եմ տեսնում եք, որ ամեն կերպ ջանում են ապացուցել, թե ճանապարհը ոչ թե իրենք են փակել, այլ ռուս խաղաղապահները և որ իրենք իբր չեն խոչընդոտում հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ։ Ադրբեջանական այս սուտը պետք է հերքվի։
Երեկ ես արդեն գրել եմ Արցախում և Հայաստանում իրականացվող ակցիաների ու ֆլեշմոբերի կարևորության մասին։ Սա պետք է շարունակվի։ Հատկապես Արցախից շատ կադրեր են պետք։ Այնտեղ ստեղծված խնդիրները պետք է առավելագույնս շատ և ազդեցիկ կերպով ներկայացվեն աշխարհին։ Թշնամին չպետք է կարողանա թաքցնել իր անմարդկային դեմքը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տարվի։ Սա թշնամու թույլ կողմն է»։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդ է տեղափոխվել Հայաստան
- «Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան, չեն պատկերացնում, որ Արցախում 120 հազար մարդ շրջափակման մեջ է». հարցում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Որքան կարող եք տարածեք Արցախի ակցիաների մասին լուրերը
- Նիկոլ Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում
- Տիգրան Աբրահամյան. Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան