5000 բազմաբնակարան շենքերից միայն 188-ո՞ւմ դուռ չկա, ճ՞իշտ է այդ թիվը. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց Մալաթիա վարչական շրջանի նոր ղեկավար՝ Արման Բարխուդարյանին և, շնորհավորելով նրան, արդյունավետ աշխատանք մաղթեց:
Խորհրդակցության ընթացքում Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը զեկուցեց Նոր վերելակներ տեղադրված շենքերում վերանորոգման աշխատանքների կատարման մասին հանձնարարականը:
Նա հայտնեց, որ 3 շաբաթվա ընթացքում Երևանի բազմաբնակարան շենքերում տեղադրվել է 80 դուռ:
«Այս պահի դրությամբ Երևանում դուռ չունեցող բազմաբնակարան շենքերի թիվը 150-ն է, որտեղ տեղի են ունեցել վերելակների կամ հարթ տանիքների նորոգում»,-զեկուցեց Կարոյանը:
Հրաչյա Սարգսյանն հետաքրքրվեց, թե Երևանում քանի բազմաբնակարան շենք կա:
Վարչության պետը պատասխանեց, որ դրանք մոտ 5000 են:
«Հիմա դուք ասում եք, որ Երևանի 5000 բազմաբնակարան շենքերից միայն 150-ո՞ւմ է, որ մուտքերին դուռ չկա դրված»,-ճշտեց Հրաչյա Սարգսյանը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը փորձեց ներկայացնել, թե որոնք են 150 բազմաբնակարան շենքերը:
Քաղաքապետն ընդհատեց նրան և ասաց, որ ցանկանում է ընդհանուր պատկերն իմանալ, թե արդյո՞ք 5000-ից միայն 150-ում դուռ չակ:
Արսեն Կարոյանը պատասխանեց, որ 188-ում չկա դուռ, որից 150-ն այն շենքերն են, որտեղ Երևանի քաղաքապետարանը նորոգումներ է արել:
«5000 բազմաբնակարանից միայն 188-ո՞ւմ դուռ չկա, ճ՞իշտ է այդ թիվը, պարո՛ն Կարոյան»,-կրկին հարցրեց Հրաչյա Սարգսյանը և, ստանալով դրական պատասխան, դիմեց վարչական շրջանների ղեկավարներին. «Շատ բարի, Վարչական շրջանի ղեկավարնե՛ր, այս թիվը ձեզ համար ընդունելի՞ է, որ, ենթադրենք, 150-ը բաժանեմ 12-ի, ապա ձեր շրջաններում միայն 10 շենք է լինելու, որտեղ դուռ դրված չի լինելու»:
Վարչական շրջանների ղեկավարները տեղերից հաստատեցին այն, իսկ Կոմունալ տնտեսության վարչության պետն ըստ վարչական շրջանների թվարկեց մուտքի դռներ չունեցող շենքերի թիվը, ըստ որի՝ 2 շենք Աջափնյակ վարչական շրջանում չունեն դուռ, 21-ը՝ Դավթաշենում, Էրեբունիում՝ 23-ը, 100-ը Մալաթիայում և 4-ը Շենգավիթում:
Հարակից հրապարակումներ`
- Բամբասանքներն էլ թարգեք քաղաքապետարնում. Հրաչյա Սարգսյան
- Ես անձամբ այդ քաղաքացուն կտեսնեմ՝ խի՞ է այլանդակում քաղաքը.Հրաչյա Սարգսյան
- Հրաչյա Սարգսյանն իր խորհրդականին նշանակել է քաղաքապետարանի վարչության պետի պաշտոնակատար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան