Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում ելույթները շարունակելու մտադրության մասին
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մտադիր չէ ավարտել կարիերան և դադարեցնել ելույթները ազգային հավաքականում։ Այս մասին նա հայտարարել է Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Ես սիրում եմ ֆուտբոլը, այն, ինչով զբաղվում եմ, և ինձ դուր է գալիս լինել հավաքականում, այս խմբում։ Ես ուզում եմ ապրել ևս մի քանի խաղ՝ լինելով աշխարհի չեմպիոն»,- ասել է նա։
Մեսսին հավելել է, որ կանխազգացել է Արգենտինայի հավաքականի հաղթանակը, որը թիմի համար երկար սպասված ձեռքբերումն էր։
«Ես այլևս ոչինչ չեմ կարող խնդրել։ Փառք Աստծո, ես ամեն ինչ ունեմ: Սա գրեթե իմ կարիերայի եզրափակիչն է, և այն իսկապես տպավորիչ է»,-ասել է ֆուտբոլիստը։
Ավելի վաղ Լիոնել Մեսսին ճանաչվել էր Քաթարի ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնություն-2022-ի չեմպիոն հռչակվեց Արգենտինայի հավաքականը։
Արգենտինա-Ֆրանսիա հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց հավասար՝ 3։3։ Հաղթողը որոշվեց 11-մետրանոցներով, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիները և Արգենտինան հռչակվեց աշխարհի 2022 թվականի չեմպիոն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան