Մետաքսե Հակոբյան. Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Գրառումս ամենևին էլ չի վերաբերվում իմ այն գործընկերներին ու հայրենակիցներին, ովքեր ՀՀ-ում 2 տարի+ 7 զօր ու գիշեր կոնկրետ քայլեր են անում...ընդդիմության ընդդիմություն «խաղացողներ», ընդդիմությանը «խորիմաստ» խորհուրդներ տվողներ, ընդդիմությանը մեղադրողներ որտե՞ղ ԵՔ...
Հե՜յ, / Նիկոլ որտե՞ղ ես...Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ...Որտե՞ղ եք «չպայքարող» Արցախին ոտքի կանգնելու կոչեր անող ու Արցախի «փոխարեն» պայքարող իմ թանկագին հայրենակիցներ... 7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն... Որտե՞ղ եք տասնյակ հազարներով Երևանում քայլող, փողոցներ փակող իմ պայքարող հայրենակիցներ...
Ինչու՞ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից...
Ինչու՞ առ այսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից...
ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց...
Հ.Գ. ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»...»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյանը միջազգային հանրության գործողությունները գնահատում է բացասական
- Ռուբեն Վարդանյան. 168 ժամ է՝ բլոկադայի մեջ ենք
- Գեղամ Ստեփանյան. Ադրբեջանի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ամբողջ Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձ
- Երբեք չենք լինելու ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք․ Արայիկ Հարությունյան
- Եթե Լաչինում մաքսակետ դնեն, դառնալու է բանտ տանելու մի կետ.Դավիթ Բաբայան
- Արցախի բոլոր ՄԻՊ-երն ԱՄՆ դեսպանատան դիմաց պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան