Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Արքայադուստր գորտը» ներկայացումը
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Դմիտրի Դաշկովի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։ Սա հեքիաթ է սիրո և հավատի մեծ ուժի մասին առ այն, որ ինչ դավեր էլ չարը նյութի, բարությունն ու սերը միշտ կհաղթեն։ Թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ ներկայացման մեջ խաղում են թատրոնի ավագ և երիտասարդ սերնդի դերասանները։
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի, երաժշտությունը՝ Մարինա Լուկաշենկովայի, պարերը` Նունե Կիրակոսյանի:
Ներկայացումը նախատեսված է 2+ անձանց համար: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։
Ներկայացման ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 20-ից: