Տիգրան Աբրահամյան. Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որ տարիներ շարունակել եղել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի՝ անվտանգության հարցերով խորհրդական, գրում է.
«Շարունակում եմ պնդել, որ Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է։
Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի դրա միջոցով իր քաղաքական խնդիրները լուծի, ինչն էլ Արցախի համար անվտանգության ահռելի սպառնալիք է։
Միայն հումանիտար խնդրի լուծումը, մասնավորապես, Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացումը և երթևեկության վերականգնումը իրավիճակի հանգուցալուծման չի տանի և բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր կլուծի, ինչն, իհարկե, կարևոր է, բայց ամբողջական կարգավորում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. 168 ժամ է՝ բլոկադայի մեջ ենք
- Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Մանե Թանդիլյան. Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում
- Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական դաշինքը բազմակողմ կոմբինացիա է սկսել
- Տիգրան Աբրահամյան. Այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է
- Ադրբեջանցիները չեն կանգնելու, դրանց ախորժակը ի սկզբանե պետք է փակվեր․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանը՝ լացակումած Փաշինյանին. Նախ հիշի, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան