«Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան, չեն պատկերացնում, որ Արցախում 120 հազար մարդ շրջափակման մեջ է». հարցում
Արդեն ութ օր է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։ Արդեն ութ օր է 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Արդեն ութ օր է Արցախում ապրող 120 հազար անձ կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Այս ընթացքում Հայաստանի ու Արցախից, տարբեր երկրների կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից հնչում են դատապարտող հայտարարություն, անընդունելի են համարում 120 հազար հոգու շրջափակման մեջ պահելը, բողոքի ակցիաներ են իրականացվում, սակայն նրանց լսող չկա. Ադրբեջանը շարունակում է կյանքի ճանապարհը փակ պահել։
Panorama.am-ը հարցում անցկացրեց Երևանում, թե ինչպես են քաղաքացիները տեսնում ստեղծված իրավիճակի լուծումը։
«Պետք է նորմալ մարդիկ գնան ու լեզու գտնեն։ Մեռանք բոլորի վրա հույս դնելով՝ բացի մեզանից։ Մեղավոր ենք ման գալիս բոլոր տեղերում։ Մեղավո՞ր ես ուզում գտնել, գնա, հայելու մեջ նայի։
Չեմ հավատում, որ կհասնենք մեզ գոհացնող արդյունքի։ Այս ղեկավարությունն այնպես է անում, որ բոլորի համար լավ է, բացի մեզանից, իսկ ուրիշ տեղում՝ առաջինն իր ժողովուրդն է, հետո նոր մնացածը։
Ամենավատն էլ այն է, որ ժողովուրդն ասում է՝ դե լավ, ոչինչ, սրան էլ կդիմանանք։ Դե, դիմացեք»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու պնդմամբ՝ առաջին հերթին պետք է այս կառավարությանը հեռացվի, դրանից հետո կամ բանակցությունների կամ պատերազմի միջոցով հասնել խնդրի լուծման. «Հույսներս չպետք է դնենք ոչ Եվրոպայի, ոչ էլ մեր դաշնակիցների վրա, քանի որ դաշնակիցները սիրում են ուժեղ պետություն ունեցողներին, սիրում են իրենց հավատարիմ մարդկանց, ոչ թե դավաճաններին»։ Նա նշեց, որ միջազգային հանրությունն ավելի շատ պաշտպանում է Թուրքիային, Ադրբեջանին, նրանց շահերը, ոչ թե հայերի։
Կան քաղաքացիները, որոնք կարծում են, որ իշխանությունները պետք է ավելի շատ բարձրաձայնեն խնդրի մասին։
«Պատճաշ չեն բարձրաձայնում։ Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան, չեն էլ պատկերացնում, որ Արցախում 120 հազար մեր եղբայրներն ու քույրերը շրջափակման մեջ են։ Ոչ մեկս չենք կարող ուրախանել»,- նշեց քաղաքացին։
Հարցումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Որքան կարող եք տարածեք Արցախի ակցիաների մասին լուրերը
- Տիգրան Աբրահամյան. Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է
- Ռուբեն Վարդանյան. 168 ժամ է՝ բլոկադայի մեջ ենք
- Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը. Գարեգին Երկրորդ
- ROADOFLIFE. Արցախցի երիտասարդների ֆլեշմոբը «Պապիկ- Տատիկ» հուշարձանի մոտ
- Երևանում մնացած արցախցի երեխաներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հանդես կգան յուրահատուկ ակցիայով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան