Ինչ խոսում եք Արցախից, խոսում եք՝ փող ենք տալիս, փող ենք տալիս. Գեղամ Մանուկյանը՝ Արմեն Գրիգորյանին
Հայաստանի իշխանությունը գործով ապացուցել է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե արդյո՞ք վերահաստատում են, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչպես արձանագրված է կառավարության 2021-2026 թթ. ծրագրում։
«Դա ասելով չէ, գործով են դա ապացուցում, ու իշխանությունը գործով դա ապացուցել է», - նշեց նա։
Ա. Գրիգորյանն ասաց, որ անցյալ տարի մոտ 200 միլիարդ ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախին, որը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցեր է լուծում։
«Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Կարծում եմ՝ պատասխանը հստակ է», - ասաց Արմեն Գրիգորյանը։
Գեղամ Մանուկյանն իր արձագանքում նշեց. «Ինչ խոսում եք Արցախից, խոսում եք՝ փող ենք տալիս, փող ենք տալիս։ Գոնե ով, ով, դուք, Արցախի հետ հարաբերությունները փողային մի վերածեք, գոնե դուք՝ ծնունդով արցախցի։ Փողը տալիս են, որովհետև Արցախն ավերվել է, փողը դրա համար են տալիս, փողը տալիս են՝ որպես փրկագին, փողը տալիս են, որ մարդիկ լուռ մնան, և ոչ թե փողը տալիս են սիրուց»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան