Էդգար Ղազարյան. Ծիծաղելի վիճակում են հայտնվել դեսպանատների առաջ ակցիաներ կազմակերպող քաղաքացիները
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Պատկերացնում եմ, թե ինչ ծիծաղելի իրավիճակում կհայտնվեին Լեհաստանի այն քաղաքացիները, ովքեր իրենց կառավարության գործունեության հետևանքով առաջացած ենթադրյալ անվտանգային և իրենց կենսագործունեության, ինչպես նաև պետականության կորստի սպառնալիքների համար բողոքի ակցիաներ կազմակերպեին Վարշավայում Հայաստանի կամ այլ երկրի դեսպանատների առջև։
Հիմա այդ վիճակում են հայտնվել Երևանում տարբեր միջազգային կազմակերպությունների և դեսպանատների առաջ նստացույցեր և ակցիաներ կազմակերպող ՀՀ քաղաքացիները, ովքեր Հայաստանի կառավարությունը (Հայաստանում Ադրբեջանի փաստացի դեսպանություն), ՀՀ Ազգային ժողովին (Մինի Մեջլիս) թողած «պահանջներ» և բողոքներ են ներկայացնում այլ երկրների։
Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում իմ պաշտոնավարման շրջանում ոչ մի լեհ մեր դեսպանատան դիմաց բողոքի ակցիա չի իրականացրել։ Նման ակցիաներ իրականացրել են միայն ադրբեջանցիները, իսկ 2018 թվականին` նաև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից ոգևորված մի քանի հայեր, ովքեր ներխուժել են նաև դեսպանատան շենք և զավթել այն որոշ ժամանակ։
Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին է` Նիկոլ Փաշինյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան