«Հրապարակ». ԶՊՄԿ-ի տեղակալները կպատժվեն. Մարզպետը դժգոհել է ՔՊ-ական պատգամավորի գործողություններից
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը վերջին օրերին Սյունիքի մարզում է` այցելում է դպրոցներ, քոլեջներ, սահմանամերձ գյուղեր։ Նա ԶՊՄԿ տնօրենի տեղակալներին էլ է ներգրավել իր որոշ այցերին։ Պատգամավորը նաև հրապարակումներ է արել, որ ԶՊՄԿ-ն աջակցելու է, ասենք, որոշ հարցերի ֆինանսավորմանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ չեն տվել:
Մարզպետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն ու Սյունիքի մարզպետը պայմանավորվածություն ունեն, որ մարզում ԶՊՄԿ-ի կողմից ցանկացած սոցիալական ծրագրի իրականացումը հաստատվի մարզպետարանի կողմից։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ կալավանցին, ով այս օրերին զբաղված է Գորիսում ապաստանած արցախցիների կեցության խնդիրների լուծմամբ, սրտնեղել է պատգամավորի ինքնագործունեությունից և կոմբինատի ղեկավարության ականջը գցել, որ ինքը պատգամավորին չի պատվիրակել, որ նման այցեր իրականացնի, առավել ևս՝ ԶՊՄԿ-ի տեղակալների հետ։
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին զայրացել է իր տեղակալների վրա, որ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, և կոմբինատից չեն բացառում, որ տեղակալները կպատժվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա