Ռուբեն Վարդանյան. Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը զարմացած է Արցախի շրջափակման խնդրի շուրջ Հայաստանի անտարբերությունից։ Այդ մասին նա հայտնել է Rusarminfo-ին տված հարցազրույցում։
«Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են խնդրին, սակայն պետությունները, միջազգային կազմակերպությունները՝ ոչ։ Ինչո՞ւ խոսել այլ երկրների մասին խոսենք Հայաստանի մասին։
Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի։ Հայկական կազմակերպությունները հանդես չեն եկել հայտարարություններով, ես զարմացած եմ։
Իսկապես, ինձ համար անսպասելի է տեսնել այն մեծ անտարբերությունը կամ գուցե զգուշավորությունն Արցախի շրջափակման համատեքստում, որը շարունակվում է արդեն 9 օր»,-ասել է Ռ. Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան