ՍԱՏՄ հիշեցումը. Փողոցային առևտուրն անթույլատրելի է
Դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը սահմանում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությամբ համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ՝ միայն մի քանի հատուկ ապրանքների դեպքում, օրինակ` ծառատեսակներ:
Նույն օրենքով՝ սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանք կարող է վաճառվել միայն օրենքով նախատեսված համապատասխան վայրերում՝ Իրացման ցանցում:
Փոշին, կեղտը, մեքենաների արտանետումները բազմաշերտ աղտոտվածության աղբյուր են և, սննդամթերքի անվտանգության տեսակետից, ռիսկայնության բարձր աստիճան ունեցող՝ կենդանական ծագման, սննդամթերքի (ձուկ, հավ, միս, մսամթերք, կաթնամթերք և այլն) վաճառքը փողոցում լրջագույն վտանգ է մարդու առողջության և կյանքի համար:
Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և մեկնարկվող գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։
Խստացված վերահսկողություն է իրականացվում նաև կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Առանց Ձև 5 անասնաբուժական փաստաթղթի տեղափոխվող և վաճառվող միս-մսեղիքը ենթակա է առգրավման և ոչնչացման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան