«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել «Սիլվայի գործով» դատական նիստը մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են՝ նիստի սկզբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Ռ․ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։ Պաշտպանը խնդրել է անցնել դռնփակ ռեժիմին, որպեսզի ներկայացնի անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը։
Դռնփակ նիստից հետո դատարանը որոշել է հետաձգել նիստը։
Հարակից հրապարակումներ`
- «Սիլվայի գործ»-ով դատական նիստը կրկին հետաձգվեց
- Սիլվայի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը
- «Սիլվայի գործ». «Սիլվա» բառը անգլերենից հայերեն թարգմանվելուց հետո վերածվել է թվերի
- «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը