Այսօր 19:30-ին լինելու եմ Ազատության հրապարակում․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը զարմանում է, որ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը Արցախի հարցում պրոթուրքական դիրքորոշում ունեն։ «Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի, ես զարմացած եմ։ Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այդպիսի անտարբերություն». ասել է այսօր Վարդանյանը։
Այ եթե ժամանակին Ռուբեն Վարդանյանը արձանագրեր ու պայքարեր թուրքամետների դեմ, ապա այսօր միջանցքի փակման խնդիր հավանաբար չէինք ունենա։
Բայց էլի ուշ չէ։
Այսօր 19:30-ին լինելու եմ Ազատության հրապարակում։ Նախատեսվում է ինքնաբուխ հավաք՝ ի պաշտպանություն Արցախի։
Մասնակցելու եմ միայն բուն հավաքին, որևէ դեսպանատան դիմաց քայլերթին չեմ մասնակցելու։ Քանի Հայաստանում կապիտուլյանտներն են իշխանության, ոչ մի դեսպանատուն որևէ կերպ մեզ չի կարողանա օգնել, եթե նույնիսկ այդպիսի ցանկություն լինի (զոր օրինակ Իրանի համառ ջանքերը ՀՀ հետ նոր որակի հարաբերություններ սկսելու, որոնք արժանի պատասխան չեն ստանում)։ Ավելին՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունն է արել ամեն ինչ, որ Արցախը նորից դիտարկվի Ադրբեջանի մաս, իսկ մեր բանակը լքի Արցախը։
Մինչև չունենանք ազգային իշխանություն, ոչինչ չի ստացվելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին