34.6 մլն դրամ կհատկացվի Երևանի մայթերի մաքրման 50 սարք ձեռքբերելու նպատակով. Վիլեն Արևշատյան
«Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի 2022թ. բյուջեի եկամտային մասում պետության կողմից քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարմա բյուջեն նվազեցնել 2 մլրդ 165 մն դրամով»,-Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետարանի Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:
Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները կարտացոլվեն բյուջեի ծախսային մասում:
Արևշատյանը հայտնեց, որ նախագծով Երևան համայնքի սեփական նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերի ուղղությամբ նախատեսվում է «Երևանի ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալը համալրել համապատասխանաբար 357 մլն և 34.5 մլն դրամով:
«Առաջարկվում է 34.6 մլն դրամ հատկացնել մայթերի մաքրման համար նախատեսված 50 սարք ձեռք բերելու նպատակով»,-հայտնեց Ֆինանսական վարչության պետը:
Նա տեղեկացրեց, որ համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրով նախատեսված միջոցներն ավելացվելու են 38.9 մլն դրամով՝ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ին՝ 22 մլն դրամով և թիվ 4 պոլիկլինիկայինը՝ 16.8 մլն դրամով, վերջինիս վերակազմավորման արդյունքում միացել է 3 կազմակերպություն:
Ըստ Արևշատյանի՝ բյուջեի վերաբաշխման միջոցով նաև 2 մշակութային կազմակերպությանը կհատկացվի 2.8 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան