Սունակը պահանջել է Ռուսաստանին զրկել զենքի պաշարները համալրելու հնարավորությունից
Ուկրաինան պետք է ավելի ու ավելի շատ ռազմական օգնություն ստանա արևմտյան երկրներից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ՝ ելույթ ունենալով Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջնորդների գագաթնաժողովում։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, քաղաքական գործիչը նաև կոչ է արել կենտրոնանալ Ռուսաստանին վերախմբավորվելու և զենքի պաշարները համալրելու հետագա հնարավորությունից զրկելու վրա:
Ավելի վաղ Սունակը անիմաստ էր անվանել Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները, քանի դեռ «ռուս զինվորականները գտնվում են հանրապետության տարածքում»։