Բացել Արցախի «կյանքի ճանապարհը»․Դերասանները բողոքի ակցիա են իրականացնում
Դերասանները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում ՝ ընդդեմ Արցախի շրջափակման։
Դերասաններին միացել են նաև քաղաքացիները՝ իրականացնելու երթ՝ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Պահանջը հետևյալն է՝ապաշրջափակել Արցախի կյանքի ճանապարհը։
«Արդեն ութ օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը ՝ ներառյալ 30 հազար երեխա, գտնվում է շրջափակման մեջ։Դադարեցվել է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ վիրահատությունների համար։ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։
Կշարժվենք դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատուն և կավարտենք այն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:
Սույն երթը կապված չէ որևէ քաղաքական գործչի հետ։ Այն չի կրում քաղաքական բնույթ, կազմակերպվում է հայ արտիստների և ոչ անտարբեր մարդկանց կողմից։
Մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ մեզ համար կարևոր է Արցախի ճակատագիրը, և մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է մինչև վերջ պայքարել դրա համար, ցույց տալ, որ մենք շատ ենք և անդրդվելի:
Մենք նաև ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել Արցախի մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք և հասկանում ենք, թե որքան դժվար է նրանց համար հիմա։«Կյանքի ճանապարհը» բացելու մեր պահանջը պետք է լինի լսելի»,- հայտարարում են դերասանները։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան