ԱԽՔ-ի կոչը՝ ընդդիմությանը
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը Ռուսաստանի Դաշնությունն է»,- Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա կոչ արեց ընդդիմությանը նաև այս ուղղությամբ աշխատի, որպեսի ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։
«Մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցք բացվի»,- նշեց Գրիգորյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, այս պրովակացիան, որը կազմակերպել է Ադրբեջանը, որն էթնիկ զտման նպատակ ունի, պետք է զգոն պահի բոլորին։
«Կարող եմ ասել, որ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ դիմումի հիման վրա ՄԱԿ ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
- Կլաար. ԵՄ առաքելությունը Լաչինի միջանցք մուտք չի գործել
- Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի՝ USAID ղեկավար Սամանտա Փաուեր
- Եթե Լաչինում մաքսակետ դնեն, դառնալու է բանտ տանելու մի կետ.Դավիթ Բաբայան
- Մեծ աշխատանք է տարվել. Բաբայանը՝ Լաչինի միջանցքը բացվելու հնարավորության մասին