ԱՄՆ-ն 13,37 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային տնտեսական աջակցության համար
2023 թվականի ԱՄՆ բյուջեի նախագծով նախատեսվում է 13,37 միլիարդ դոլարի տնտեսական և բյուջետային աջակցություն Ուկրաինայի իշխանություններին, ինչպես նաև 2,4 միլիարդ դոլար՝ ուկրաինացի փախստականներին աջակցելու համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին նշված է բյուջեի նախագծի հավելվածում։
«Տնտեսական օգնություն 13,37 միլիարդ դոլարի չափով՝ որպես Ուկրաինայի կառավարության կենսականորեն անհրաժեշտ տնտեսական և բյուջետային աջակցություն, ներառյալ աջակցություն Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը և այլ կարևոր ենթակառուցվածքների կարիքներին, ինչպես նաև օգնություն Ուկրաինայի իրավիճակից տուժած այլ երկրներին»,- ասվում է փաստաթղթում։
ԱՄՆ-ի 2023 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է նաև 2,4 միլիարդ դոլար տրամադրում ուկրաինացի փախստականների վերաբնակեցման, անգլերենի դասերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են