Զաս. Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ-ի պատասխանատվության շրջանակից դուրս է
«ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը բարձրացնում է Երևանը միջազգային մակարդակով, իր պատասխանատվության շրջանակից դուրս է»,-«ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Նման դիմումներ չեն եղել (Հայաստանից՝ Լաչինի միջանցքի հետ կապված- խմբ), մենք ելնում ենք նրանից, որ այն ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է»,-ասել է Զասը։
Ավելի վաղ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին, ինչպես նաև դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու և միջանցքը ապաշրջափակելու պարտավորեցնելու խնդրանքով։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 19-ն արձագանքելու ճանապարհը փակելու վերաբերյալ Հայաստանի դիմումին։
Դեկտեմբերի 12-ին, հորինված բնապահպանական նկատառումներով, ադրբեջանական կողմը փակել էր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը։
Լաչինի միջանցքի շարունակվող փակման և Արցախում բնական գազի մատակարարման եռօրյա դադարեցման պատճառով արտակարգ հումանիտար իրավիճակ է ստեղծվել։
Դադարեցվել է պարենամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, իսկ առողջապահական համակարգը լրջորեն տուժել է։ Դեղերը սպառվում են, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդները չեն կարող տեղափոխվել Հայաստան՝ մասնագիտացված բուժման համար. Պլանային վիրահատությունները ժամանակավորապես դադարեցվել է։
Շրջափակումից ի վեր Արցախում 20 երեխա է ծնվել, մինչդեռ նորածիններին խնամելու համար բավարար միջոցներ չկան։ Ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չի կարող վերադառնալ տուն և վերամիավորվել Արցախում ապրող իրենց ընտանիքների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մեր տեսակետն այն է, որ մարդկանց, հումանիտար բեռների ազատ տեղաշարժի հնարավորություն տրվի. Զաս
- Օգնության փաթեթի կետերից մեկը Հայաստան ՀԱՊԿ առաքելության ուղարկումն է.Ստանիսլավ Զաս
- Ադրբեջանցիների կողմից շրջափակված Արցախում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում
- Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից դեռ շարունակում է արգելափակված մնալ
- Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
- Շրջափակված Արցախում երեխաներ են լույս աշխարհ գալիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան