Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք և այնտեղ սելֆիներ անում, կամ ժապավեն կտրում. Էռնեստ Ավանեսովը՝ իշխանություններին
«Ես երկար ժամանակ կորցրել եմ քունս, քանի որ ձեզանից շատերի ծռած երկրում, շատ վաղուց փորձում եմ հասկանալ, թե էլ ինչ պետք է լինի, որ սթափվենք»,-Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը:
Նա ասաց, որ քաղաքացիներից հարցեր է ստանում, որնք ցանկանում է ուղղել նիստին ներկա ավագանու անդամներին:
«Օրինակ, հարցնում են՝ ինչու չենք գնում Լաչինի միջանցք և այնտեղ սելֆիներ անում, կամ ժապավեն կտրում, ինչո՞ւ չենք հայտարարում, որ այնտեղ քաղաքապետի թեկնածու ունենք: Հա, հասկանում եմ, այնտեղ վտանգավոր է մի քիչ, կլարեն ձեզ այնտեղից երևի: Սա հասկանալի է, բայց, ընդհանուր առմամբ, դա հասկանալի չէ»,-հայտարարեց Ավագանու անդամը:
Ավանեսովն ավագանու իշխանական անդամներին հորդորեց պատկերացնել, թե ինչպիսին է Ստեփանակերտի վերակենդանացման բաժանմունքի 4 մասական երեխայի ծնողների վիճակը:
«Երեխա, որը պայքարում է անբուժելի հիվանդության դեմ և երևի ճանապարհը փակել են ադրբեջանցինե՞րը և ռուսնե՞րը, մենք ընդհանրապես մեղավոր չենք: Մինչ այստեղ ձեզանից շատերը փողկապներ են իրենց հետևից քարշ տալիս, վստահաբար հիշում են 90-ականների մութ ու ցուրտ տարիները, երբ կտրոնով հաց ու վառելիք էինք գնում: Կարճ ասած՝ Արցախում այդ վիճակն է հիմա: Արցախը հիմա կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ»,-ասաց ավագանու անկուսակցական անդամը և հավելեց. «2015 թվականին մեզանից շատերի վրա ջրցան էին բանացնում, ես հասկանում եմ, որ ասում ենք՝ որ էլ ջրցանով ցույց չենք ցրելու, բայց ինձ թվում է Լաչինում դրա կարիքը կա, որպեսզի մի քանի տասնյակ բոսյակների այդտեղից ցրենք և կարողանանք այդ մուտքը բացենք: Հումանիտար ճգնաժամի առաջ է Արցախն, սրանք ուղղակի խոսքեր չեն:
Եթե կարծում եք, որ Երևանում կախված լույսերը կխամրեցնեն մարդկանց հիշողությունները կամ ընդհանրապես ցավերից կշեղեն՝ վստահեցնում եմ, որ այդպես չէ ու թեպես այս ֆոնին շատ հաճախ բանացնում են տուզիկ կուսակցություններին, որպեսզի կարողանան այս իրավիճակից փրկել շատ-շատերի դեմքերը, բայց բոլորն էլ տեսնում են, թե ինչ է տեղի ունենում»:
Էռնեստ Ավանեսովը հայտնեց, որ ոչ մի արտաքին գործընկերոջ կոչ չի անի, նրա կոչը միայն ՀՀ-ի և Արցախի իշխանություններին է ուղղված:
«Հնարավորին ամեն ինչ անել այդ ճանապարհը բացելու համար, քանի որ Արցախը Հայաստան է, Շուշին դժգույն քաղաք չէ, դժգույնը դուք եք, և իսկապես ապագա կա՝ առանց ձեզ»,-իշխանություններին դիմեց Երևանի ավագանու անդամը:
Հարակից հրապարակումներ`
- 34.6 մլն դրամ կհատկացվի Երևանի մայթերի մաքրման 50 սարք ձեռքբերելու նպատակով. Վիլեն Արևշատյան
- Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցվեց 14,2 մլրդ դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան