Թուրքիան Հունաստանին մեղադրում է Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությունը խափանելու փորձի մեջ
Հունական ինքնաթիռները փորձել են ոսալ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում թռչում էին Էգեյան ծովի վրայով։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
«Հունական ռազմաօդային ուժերը կրկին փորձել են Էգեյան ծովում որսալ թուրքական F-16 կործանիչները, սակայն ստացել են պատշաճ պատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ թուրք զինվորականների՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, այդ թվում՝ Հունաստանը, 24 ժամվա ընթացքում տեղեկացվել են ՆԱՏՕ-ի NEXUS ACE Ege առաքելության շրջանակներում անցկացվող զորավարժությունների մասին։ Սակայն «փորձ է եղել որսալ թուրքական F-16-երը»։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ի պատասխան Հունաստանի գործողությունների՝ օդ են բարձրացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչներ։
Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել էր, որ Հունաստանը փորձել է որսալ թուրքական մարտական ինքնաթիռները, երբ նրանք թռչում էին ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախազգուշացնում է Հունաստանին իր ԲՏԳ-ի միակողմանի հռչակման հավանականության մասին
- Հունաստանը պատասխանել է Աթենքին հրթիռով հարվածելու Էրդողանի սպառնալիքին
- Ռուս հաքերները հարձակվել են Հունաստանի ՊՆ-ի և կառավարության կայքի վրա, այդ երկրի կողմից «ՆԱՏՕ-ին օգնելու» համար
- Թուրքիան անհանգստացած է Հունաստանի՝ Գերմանիայից 4 մլրդ եվրոյի սպառազինություն ձեռք բերելու փաստով
- Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտման
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան