ՄԱԿ-ն ունի պարտավորություններ ոչ միայն ճանաչված պետությունների, այլև չճանաչվածների առաջ. Լարիսա Ալավերդյան
«Նրանք, ովքեր գտնում են, որ այսօր պետք է պայքարեն, ճնշում գործադրեն, պահանջեն և հասնեն նրան, որ իշխանություններն իրականացնեն ժողովրդի միասնական կամքը, ապա պետք է գնան և կառավարության շենքի դիմաց ակցիա անեն»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով շրջանառվող հարցին, թե ինչո՞ւ բողոքի ակցիան կառավարության դիմաց չեն անում, այլ՝ ՄԱԿ-ի:
Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հստակ, ճիշտ և գրագետ ակցիա է իրականացվում:
«Պատկերացրեք, որ որևէ մի պետության մեջ իշխանությունն չի ուզում անել այն, ինչ պահանջում է ժողովուրդը, այդ դեպքում ՄԱԿ-ը պետք է լուռ մնա՞»,-հարց հնչեցրեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի դիմաց կազմակերպված ակցիան պահանջված է, քանի որ այդ կառույցն ունի պարտավորություններ ոչ միայն ճանաչված պետությունների և այնտեղ ապրող մարդկանց առաջ, այլև չճանաչվածների:
«Աշխարհի ցանկացած վայրում ապրող մարդը կամ մարդկանց խումբը պետք է մտահոգի ՄԱԿ-ին»,-ասաց ՀՀ նախկին օմբուդսմենը:
Ըստ Ալավերդյանի՝ ՄԱԿ-ի, թե ՀՀ կառավարության շենքի դիմաց ակցիա անցկացնելու տարբերության թեզերն տարածվում են նրա համար, որ քննադատության ենթարկեն գործ անողներին:
«Նրանք, ովքեր ունեն կամք և կարծում են, որ հասցեատերն այլ վայրում է, ապա նրանք պետք է գնան և այնտեղ իրականացնեն այդ ակցիաները»,-ասաց Ալավերդյանը և շարունակեց. «Այսօր երկու հայկական պետություններն իրավունք ունեն մնալու, ապրելու զարգանալու, և եթե օրվա իշխանություններն այն կյանքի չեն կոչում, ապա ասեք, թե ո՞ր մի խումբն է գնացել կառավարության ղեկավարի մոտ, ո՞վ է առաջարկել կամ պահանջել, որ այն, ինչ տեղի է ուենում այսօր, դադարեցվի, այդ թվում նաև՝ Հայաստանի իշխանության կողմից»:
Հայտարարելով, որ ինքը երդվյալ անկուսակցական է և չի կարող դիմել վերջիններիս՝ ՀՀ նախկին օմբուդսմենը դիմեց Հայաստանում գրանցված 4000 ՀԿ-ներին՝ գնալ և բողոքի ակցիա կազմակերպել նաև կառավարության շենքի դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյանը միջազգային հանրության գործողությունները գնահատում է բացասական
- Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի դուրս կգան բժիշկները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան