Ռուբեն Վարդանյան. Այո, վիճակը շատ անկայուն է
«Բլոկադան շարունակվում է։ Չնայած դուք գիտեք, որ լուրեր են գալիս, ճանապարհը բաց է, սակայն այդպես չէ։ Ճանապարհի կողքերին նրանք մնացել են, կարող են կանգնեցել մեքենաները, երբ ուզենան։ Դրա համար մենք ասում ենք, դա անընդունելի է, ադրբեջանցիները պետք է ամբողջությամբ դուրս գան այդտեղից»,-Ֆեյսբուքյան ուղիղ եթերում արցախցիներին ողջունելուց հետո ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ներկայացնելով թշնամու կողմից Արցախ տանող միակ ճանապարհն ինն օր փակ պահելու հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով, դա Արցախի միակ որոշումն է։
Պետնախարարը նշեց, որ այս ամենի հետ մեկտեղ մղվում է ինֆորմացիոն պատերազմ, կեղծ լուրեր են տարածում ադրբեջանցիները՝ երբեմն օգտագործելով նաև տեղացիների դժգոհությունները։
Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում հանդիպումների արդյունքներն ամփոփելով՝ Վարդանյանն ասաց, մարդկանց մեջ տեսել է մեծ էներգիա։
«Շատ ուրախ եմ, որ դուք էլ նույնկերպ եք մտածում։ Այո, վիճակը շատ անկայուն է, պարզ չէ բոլորի համար, մենք պետք է ամեն բան անենք, որ ունենանք անվտանգության հստակ մեխանիզմներ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը հայկական պահելը ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցն է. Ռուբեն Վարդանյանը՝ Ասկերանում
- Ռուբեն Վարդանյան. 168 ժամ է՝ բլոկադայի մեջ ենք
- Այս իրավիճակում երկու սցենար կա. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը