Առաջին անգամ շրջանցելով Ռուսաստանը՝ գնացքը Ուզբեկստանից Ադրբեջանի տարածքով կմեկնի Եվրոպա
Առաջին երկաթուղային կոնտեյներային գնացքը Ուզբեկստանից մեկնել է Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Podrobno.uz-ի լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Գնացքը բաղկացած է 46 վագոնից և տեղափոխելու է 91 բեռնարկղ պղնձի խտանյութ։ Նոր երթուղով այն կհատի Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և կհասնի Բուլղարիա։
Այն լաստանավային անցումների օգնությամբ կհատի Կասպից և Սև ծովերը։ Նոր երթուղու երկարությունը կազմում է ավելի քան 4000 կմ։
Նախկինում Ուզբեկստանից բեռնատար գնացքները շարժվում էին Հյուսիսային Եվրոպա-Ասիա երկաթուղային ճանապարհով: Երթուղին անցնում էր Ռուսաստանով։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան էներգետիկ ճգնաժամի պատճառով կորցրել է մոտ մեկ տրիլիոն դոլար
- ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու գաղափարը
- Եվրախորհրդարանի ընդունած բանաձևով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ին օգնող պետությունների դեմ
- ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ջիմ Քերիի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա