Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել առաջարկվող բարեփոխումների իրականացումը
Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» 133-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
«Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման կառուցակարգ:
Արտյոմ Սուջյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին ՀՀ-ում իրականացվող դատական և իրավական բարեփոխումներին տրամադրվող շարունակական ու արդյունավետ օժանդակության համար:
Նիստի շրջանակներում իրականացվել է մտքերի փոխանակում՝ նախարարի խորհրդականի և հանձնաժողովի ներկայացուցիչների միջև, որից հետո հաստատվել է հանձնաժողովի կարծիքը նախագծի վերաբերյալ, որով հանձնաժողովը դրական է գնահատել առաջարկվող բարեփոխումների իրականացումը և ընդգծել, որ նախագիծը նպատակ է հետապնդում արձագանքել հանձնաժողովի կողմից նախկինում արված առաջարկություններին:
Վենետիկի հանձնաժողովի կարծիքն արդեն իսկ հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում, որը հասանելի է հետևյալ հղմամբ https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2022)044-e
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան