
Փաստաբանների պալատը և Փաստաբանական ակադեմիան զորակցություն են հայտնում Արցախի գործընկերներին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան իրենց զորակցությունն են հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, մասնավորապես Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամներին:Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։
«Այս դժվար վիճակում շատ կարևոր է ազգային միասնականությունը, այդ թվում՝ մասնագիտական համերաշխությունը:
Փաստաբանների պալատը և Փաստաբանական ակադեմիան չեղարկել են իրենց ամանորյա միջոցառումները և միջոցառումների համար նախատեսված, ինչպես նաև այլ տնտեսած միջոցները փոխանցելու են Արցախի Հանրապետության փաստաբանների պալատին»,- ասվում է հաղորդագրությունում: