ՖԻՖԱ-ի նախագահն առաջարկում է աշխարհի առաջնությունն անցկացնել երեք տարին մեկ անգամ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն մտադիր է հասնել նրան, որ աշխարհի առաջնությունն անցկացվի երեք տարին մեկ անգամ։ Daily Mail-ը նշում է, որ ՖԻՖԱ-ի ղեկավարը գոհ է մնացել Քաթարում աշխարհի առաջնությունն անցկացնելու ձմեռային փորձից և համոզվել, որ ֆուտբոլն ունի հետագա աճի ու գլոբալացման նախադրյալներ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Քաթարում կայացած Աշխարհի առաջնությանը ՖԻՖԱ-ն կարողացել է իր համար ռեկորդային գումար վաստակել՝ 6,2 միլիարդ ֆունտ, ինչը 800 միլիարդ ֆունտով ավելի է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունից ստացված եկամուտից։
Նշվում է, որ աշխարհի առաջնության ձևաչափի փոփոխությունները կարող են տեղի ունենալ 2030 թվականի աշխարհի առաջնությունից հետո, քանի որ 2024- 2030 թվականների ֆուտբոլային օրացույցը գրեթե կազմված է:
Նշենք, որ այժմ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է 4 տարին 1 անգամ։ Առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին։