Ծնողներս են Արցախում ապրում, եղբայրս, հարազատներս, բարեկամներս, ընկերներս․․․ ․Թամարա Պետրոսյան
Դերասանները և այլ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Արատության հրապարակում ՝ ընդդեմ Արցախի շրջափակման ։
«Մեր պահանջն այն է, որպեսզի ճանապարհը բացվի և Արցախը շնչի»,- լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի դերասանուհի Թամարա Պետրոսյանը՝ հավելելով․
«Մենք փորձում ենք լսելի դարձնել այն ինչ այսօր հրատապ է, իսկ վաղը կարող է լինել շատ ավելի վտանգավոր ՝անխուսափելի հետևանքներով»։
Դերասանուհին նշեց, որ որպես արցախցի իր համար սա զուտ միջոցառում չէ։
«Իմ ծնողներն են այնտեղ ապրում, եղբայրս է, հարազատներս, բարեկամներս, ընկերներս՝ իրենց ընտանիքներով, այսինքն՝ անմիջական առնչություն ունի ինձ հետ։ Շատերն այսօր այստեղ են և չեն կարողանում հետ գնալ իրենց ընտանիքներին միանալ։ Ընտանիքիս անդամների հետ խոսում եմ, ասում են՝ մի մտահոգվիր, ամեն ինչ կա՝ սնունդ, ինձ փորձում են հանգստացնել։Ես մտավի հանգստանում եմ, բայց չգիտեմ որքան դա կարող է տևել»,- ասաց Պետրոսյանը։
Դերասանուհին վերհիշեց նաև 90-ականները․ «1993-ին 6-7 տարեկան էի, երբ սկսեցի դպրոց գնալ՝ այն գիտակցությամբ, որ ապրում եմ ազատագրված Արցախում։ Ես դեռ չեմ կարողանում լիարժեք հավատալ կամ հարմարվել այս իրողության հետ, գուցե դա է պատճառը, որ ներքուստ հավատում եմ, որ լավ է լինելու»։
Դերասանները սկսեցին քայլերթ իրականացնել դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ՝ «Բացել կյանքի ճանապարհը» կոչերով։
Հարակից հրապարակումներ`
- Բացել Արցախի «կյանքի ճանապարհը»․Դերասանները բողոքի ակցիա են իրականացնում
- Դերասանները վաղը քայլերթ կիրականացնեն՝ հանուն Արցախի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին