ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ
Դեկտեմբերի 20-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.56 դրամով և կազմել 393.73 դրամ։
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, արժեզրկվել է նաև եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։ Մասնավորապես՝ եվրոն նվազել է 0.16 դրամով և կազմել 418.50 դրամ, ռուսական ռուբլին՝ 0.20 դրամով՝ կազմելով 5.72 դրամ:
Բրիտանական ֆունտի փոխարժեքն էլ նվազել է 1.75 դրամով՝ կազմելով479.48 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինը նվազել է 54.43 դրամով և կազմել 22669.22 դրամ: Ինչ վերաբերում է արծաթին, ապա այն աճել է 4.78 դրամով և կազմել 294.19 դրամ: